ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Դեղատոմսեր մեջքի ցավերի եւ հոդացավերի համար
Ըստ վիճակագրության` 30 տարեկանից հետո յուրաքանչյուր երկրորդը գանգատվում է հոդացավերից ու մեջքի ցավերից: Բանն այն է, որ հոդերն ու մեջքը հանդիսանում են մեր առողջության հիմքը, այդ պատճառով բուժումը պետք է չուշացնել:
Մասնագետները գտնում են, որ, օրինակ` հոդերը սառեցնելու դեպքում պետք է հետո անպայման օգտագործել տաքացնող կոմպրեսներ: Դրա համար շատ հարմար է ծովակաղամբը: Բացի կոմպրեսից, դրա թուրմը կարելի է նույնիսկ խմել, սակայն ոչ ավելի, քան 2 ճաշի գդալ: Այն շատ օգտակար է ոսկորների համար: Կարելի է վերցնել 3 լիտրանոց տարա ու մեջը լցնել 2 տուփ ծովակաղամբ, վրան լցնել եռջուր: Թրմելուց 30 րոպե հետո կարելի է այն քամել, այնուհետեւ ստացված թուրմի մեջ թրջել թանզիֆե անձեռոցիկն ու դնել ցավող մասին: Այս պրոցեդուրայից հետո արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Իհարկե, ռուս սպորտսմեններից շատերը, ովքեր բազմաթիվ վնասվածքներ են ստացել, գտնում են, որ հոդերի համար ամենալավ բուժամիջոցը մարզանքն է, որը, ճիշտ է` դժվար է, սակայն արդյունքը շատ արագ տեսանելի կլինի:
Իսկ ահա, թե ինչ է մեզ ուղղված նամակում գրում աբովյանցի Լիլիթ Կիրակոսյանը. «Տատիկս ապրում էր գյուղում, իսկ բոլորը գիտեն, թե ինչպիսի ֆիզիկական ծանրաբեռնվածություն կա գյուղի կանանց ուսերին: Այդ ծանրաբեռնվածությունից անընդհատ ցավում էին նրա հոդերը: Իսկ տատիկս այդ տհաճ ցավի դեմ ուներ իր միջոցները. նա վերցնում էր 1 թեյի գդալ սոդա, 3 ճաշի գդալ բուսական յուղ, քերում էր այս խառնուրդի մեջ տնտեսական օճառի 1/4 կտոր եւ վերջում ավելացնում էր 1 ճաշի գդալ սպիտակ նավթ: Այս ամենը լավ խառնած պահում էր երեք օր` մութ տեղում: Երեք օր հետո ստացված քսուքը քսում էր ցավող հոդերին` 2 շաբաթ տեւողությամբ: Փորձեք, եւ միգուցե ձեզ էլ օգնի»:
Իհարկե, հակացուցումներ այս դեպքում կարող են լինել, եթե թվարկված բաղադրիչներից մեկի հանդեպ ալերգիա ունեք, իսկ փորձելու համար կարելի է սկզբից այն փորձել արմունկի վրա: Մնացածի մասին պետք չէ մտածել, քանի որ այն նախատեսված է արտաքին օգտագործման համար:
Եվ իսկապես, մասնագետները գտնում են, որ օճառն ու նավթը միասին կարող են հակաբորբոքային նշանակություն ունենալ:
Հոդացավերին ու մեջքի ցավերին շատ լավ օգնում են նաեւ հնդկական սոխն ու ոսկեբեղիկը: Այս բույսերը մեծ ժողովրդականություն են վայելում ոչ տրադիցիոն բժշկության մեջ: Օրինակ, կարելի է ոսկեբեղիկի 18-20 տերեւի վրա լցնել կես լիտր օղի եւ թրմել 10 օր` թողնելով մութ տեղում: Ամեն օր այդ տարան պետք է թափահարել: 10 օր հետո այն քամել ու ստացված հեղուկը քսել ցավող հոդերին:
Նույն ձեւով կարելի է օգտագործել նաեւ հնդկական սոխը: Այն թունավոր բույս է, նույնիսկ երբեմն անվանում են թունավոր արմատ: Օգտագործում են վերջինիս տերեւները: Թարմ վիճակում դրանց պետք է ձեռք տալ միայն ձեռնոցներով: Նույն նպատակի համար պետք է վերցնել այս բույսից 1 բաժակ, վրան լցնել 5 բաժակ օղի կամ սպիրտ, այսինքն` 1:5 հարաբերությամբ: Այս խառնուրդը եւս թողնում ենք 2 շաբաթ` մութ տեղում ու հերմետիկ փակած ամանով: 2 շաբաթ հետո նույն ձեւով ստացված հեղուկով լավ մերսում են ցավող մասերը: Այն շատ լավ օգնում է նույնիսկ ռադիկուլիտի ցավերի ու օստեոխոնդրոզի դեպքում: Սկզբից մեջքի վրա այրոց է զգացվում, բայց 10 րոպե հետո մեղմանում է: Ցանկալի է` այն քսելուց հետո մեջքը կամ մարմնի այն հատվածը, որի վրա քսել եք քսուքը` կապել տաք, բրդե շորով ու պառկել, գոնե 1 ժամ պետք է մնալ տանը: Այս միջոցն օգտագործելուց հետո անմիջապես կարող է արդյունքը զգացվել, քանի որ հնդկական սոխը կամ թունավոր արմատը տաքացնող նշանակություն ունեն, իսկ դրանից արագանում է նաեւ արյան շրջանառությունը: Այս միջոցը շատ լավ կլինի, եթե օգտագործեք մրսածությունից հետո: Այս բույսը պարունակում է ուժեղ ալկալոիդներ, այդ պատճառով պետք է շատ զգուշությամբ օգտագործել այն, հատկապես, եթե ալերգիկ ռեակցիաներ են լինում: Եվ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք եւս. հնդկական սոխից պատրաստված պրեպարատները համատեղելի չեն որեւէ քիմիական դեղորայքի հետ: Եվ պետք է նաեւ հաշվի առնել, որ այն օգտագործելիս չի կարելի օգտագործել կաթնամթերք ու հատկապես ալկոհոլ:
Հաճախ մեջքի կամ հոդերի ցավի պատճառն ավելորդ քաշն է: Իսկ ավելի քաշից օգնում է ազատվել կոճապղպեղը: Կոճապղպեղի սպիրտային թուրմի արտաքին օգտագործումը կարող է օգնել ճարպերի հալեցմանը:
Ուշադրություն` խոսքը արտաքին գործածության մասին է:
Անի
13.12.2010
Կարդացեք նաև
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...
Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...
Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...
Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...
Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...
Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...
Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...
Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն